Ինչպիսին էր OceanGate-ի՝ դեպի «Տիտանիկի» խորտակման վայր սուզումը․ պատմել է արշավախմբի նախկին անդամը
OceanGate արշավախմբի նախկին անդամը, որը մասնակցել է դեպի Տիտանիկի ավերակներ սուզմանը, պատմել է, թե ինչպիսին է այն՝ նշելով, որ թեև դրա համար ուսուցում իրականացվում է, սակայն խորը սուզումն առանց ռիսկի չի լինում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը բաթիսկաֆով սուզվել է «Տիտանիկ»-ի խորտակման վայրն ու անհետացել։
«Դուք իսկապես հաղթահարում եք մարդկային կարողությունների սահմանները», - երկուշաբթի օրը CTV News-ին ասել է Քոլին Թեյլորը՝ OceanGate առաքելության նախկին մասնագետը:
«Այնտեղ ներքևում եղած փորձը ցույց է տալիս, թե ինչ է կարող կարգավորել մարդկային տեխնոլոգիան»,- նշել է նա։
Տիտանիկի ինտերիերը OceanGate-ի ստացած պատկերով

Նա ընդգծել է, որ սուզվողի հետ հաղորդակցությունը սուզման ամենադժվար հատվածներից մեկն է, և մակերեսի վրա գտնվող անձանց հետ կապվելու հնարավորությունը սահմանափակված է:
«Այնտեղ ներքևում GPS չկա»,- ասել է Թեյլորը: «Դուք սահմանափակված եք տեքստային հաղորդագրություններով, ու տեքստային հաղորդագրությունների փոխանցումն աներևակայելի դանդաղ է»,- հավելել է մասնագետը։
Ըստ նրա՝ ոչ միայն հաղորդակցման դժվարությունները կբարդացնեն որոնումը, այլև օվկիանոսի այդ խորության վրա լույս չկա, բացի օդի սահմանափակ մատակարարումից, սուզվողները գործ կունենան նաև սառը ջերմաստիճանի հետ:










