Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց (լուսանկարներ)

09:54 • 05.07.23

Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին ասված է Ազգային-ժողովրդավարական Բևեռի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր հուլիսի 3-ին խուլիգանության կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար:

Ավելի վաղ Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտնել էր, որ հուլիսի 2-ին Դավիթ Ավետիսյանը, «Անգլիական» այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել, իսկ ժամեր անց՝ ձերբակալել։

Возможно, это изображение 4 человека, люди стоят и текст

Возможно, это изображение 5 человек, флаг и текст

Վարուժան Ավետիսյանի որդին ազատ արձակվեց (լուսանկարներ)