Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի

14:41 • 12.08.23

Հավայան արշիպելագի Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Մաուի շրջանի իշխանություններին հղումով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 53 մարդու մահվան մասին։ 

Մաուի կղզում հրդեհները սկսվել են օգոստոսի 8-ին՝ ուժեղ փոթորիկ քամիների պատճառով։ Հրդեհի պատճառով վտանգ է սպառնում հարյուրավոր բնակելի շենքերի և ավելի քան 35 հազար մարդու։

Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի