Պետությունը պետք է լծվի ԼՂ-ից տեղահանված մարդկանց աշխատանքի խնդիրն ապահովելու հարցին․ եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ․ Նաիրի Սարգսյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվն անցնում է հարյուր հազարը, հաստատվել են Հայաստանում: Ունեն բնակարանային ու կենցաղային բազում խնդիրներ, և եթե այս օրերին բացառապես գլխին տանիք ունենալու առաջնահերթությունն է, ապա օրեր անց առաջ է գալու աշխատանքի տեղավորվելու հարցը, իրենց մասին հիշեցնելու են նաև մյուս խնդիրները: Հայաստանի պետական բյուջեն կկարողանա՞ սպասարկել առաջ եկող ֆինանսական ծախսերը՝ իր քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու առաջնահերթությունը նկատի ունենալով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ այս պահին բյուջեն կարող է բավարարել:
«Տարիներ շարունակ Հայաստանի բյուջեից և՛ վարկի, և՛ աջակցության տեսքով Արցախի Հանրապետությանը տրամադրվել է գումար: Ընդամենը պետք է բյուջեում վերաձևակերպում իրականացնել և արցախահայության՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններն ապահովել: Այստեղ ուղղակի կա ծախսման ուղղությունների և, ինչպես ասում են, ծախսային հոդվածների արդյունավետության և երկարաժամկետության խնդիրը: Այս պահի դրությամբ բնական է, որ Հայաստանն առաջիկա մի քանի ամիսներին պետք է սոցիալական բեռ սպասարկի, այսինքն՝ բնակարանային ֆոնդով ապահովի, շատ դեպքերում վարձավճարները վճարի և այլն:
Սրանով երկու հարց պետք է լուծի: Նախ՝ տեսնի՝ արցախահայությունն ապրելո՞ւ է Հայաստանում, թե՞ արտագաղթելու է, սա շատ կարևոր հարց է, պետությունն ամեն ինչ պետք է անի, որ չարտագաղթեն և մնան Հայաստանում, երկրորդ՝ ծախսային քաղաքականությունն ուղղի նրանց համար երկարաժամկետ կայունության հիմնասյուներ ստեղծելուն: Ի՞նչ է սա նշանակում: Ոչ թե պետք է, ինչպես արդեն հայտարարում են, որոշակի չափով գումարային օժանդակություն տրամադրի, խոսքը 100 և 40 հազարների մասին է, այլ այս ընթացքում պետք է ձեռքները ծալած չնստեին և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները: Գիտեին, որ իրենց քաղաքականությունը տանում է սրան, արդեն մեկ տարի բացահայտ քննարկվում էր Արցախից ընդհանրապես հրաժարվելու հարցը, տրամաբանական էր, որ սրանց գործողությունների արդյունքում սա է լինելու: Պետք է խնդիրների ամբողջական գույքագրում իրականացնեին, առաջին հերթին սկսեին մարդկանց հմտությունների արձանագրություններ կազմելուց: Օրինակ՝ մեր 100 հազար հայրենակիցների որքան հատվածն է որպես ֆինանսիստ աշխատելու, քանիսն ունեն իրավաբանական գիտելիքներ, քանիսը գյուղատնտեսական աշխատանքների հմտություններ ունեն և այլն: Սա չեն կատարել և մնացած ամեն ինչը չեն կատարել, որ հայրենազրկվել ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:
Ընդգծում է՝ առաջիկա առավելագույնը 10-20 օրվա ընթացքում այս արձանագրությունները պետք է կազմեն և սկսեն մեր հայրենակիցներին Հայաստանի ամբողջ տարածքում բնակեցնելու կամ վերաբնակեցնելու գործընթացը՝ ըստ հմտությունների, մասնագիտությունների և այլն:
«Պետությունը պետք է լծվի մասնավոր՝ տնտեսության իրական հատվածի հետ համատեղ այդ մարդկանց աշխատանքի խնդիրն ապահովելու հարցին: Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ: Այս գումարները կարող ենք ծախսել պետության հաշվին որոշակի խավին բնակֆոնդով ապահովելու նպատակով, լրացուցիչ աշխատատեղեր, գործարաններ ստեղծելու կամ գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ: Եթե այդ գումարները ծախսվեն թիրախային, և դրանցից հաշվարկվի մարդկանց հատուցվող զուտ եկամուտը աշխատավարձի, շահաբաժնի տեսքով և այլն, պետությունն արդեն կարող է շատ հեշտությամբ սոցիալական ծրագիր իրականացնել: Օրինակ՝ տարբեր մարզերում բնակֆոնդի շինարարություն սկսի հենց արցախահայության համար՝ հաշվարկելով, որ նրանց աշխատավարձի մի մասն ուղղվելու է այդ բնակարանի գումարի՝ հիփոթեքի կամ պետությանը երկարաժամկետ մարման տեսքով ծախսերի սպասարկմանը, մնացածն ուղղվի մարդկանց մյուս ծախսերին: Այս ուղղությամբ պետք է գնան ծախսերը, եթե ցանկանում ենք հաջողել: Եթե չենք ցանկանում հաջողել, իսկ վաղն ասելու են, թե ինչ անենք, բյուջեն չբավարարեց, պետք է այդ սոցիալական քաղաքականությունը շարունակեն, մարդիկ մեկ տարի հետո կհիասթափվեն Հայաստանից, կարտագաղթեն, և կկանգնենք նոր աղետի առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:
Սարգսյանի խոսքով, այս ամենը պետք էր սկսել «երեկվանից»: «Այսօր բոլորիս, ոչ միայն պետության խնդիրն է մարդկանց տանիքով ապահովելը: Բայց անորոշությունն ամենավատ բանն է մարդու կյանքում: Այսօր մարդուն ապահովում ենք տանիքով, բայց նա չգիտի, թե որքան ժամանակ է այդ բնակարանում ապրելու, որքան ժամանակ հետո է վարձակալության վճար վճարելու, որքան ժամանակ է շարունակվելու պետության աջակցությունը: Այս պահի դրությամբ բոլորս պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, եթե ունենք սեփական տարածքներ, դրանք անվճար հատկացնենք մեր հայրենակիցներին և այլն, չնայած, ավաղ, մեր հայրենակիցների ոչ մեծ հատվածն է այդպես մտածում:
Պետության կառավարիչները, որոնք բոլոր հմտություններից զուրկ են, պետք է այս առումով ականջալուր լինեն հասարակության ավելի հասկացող և տրամաբանող հատվածին և ապահովեն այսրոպեական խնդիրը, բայց զուգահեռ մարդկանց չթողնեն անորոշության մեջ, չթողնեն, որ նրանք հայրենազրկված, տնազրկված ու կաշկանդված վիճակի մեջ մնան, այլ անմիջապես լուսավորեն նրանց և ասեն, որ, օրինակ՝ 10 օրից աշխատանք կունենաք, 20 օրից բնակարանային շինարարությունը կսկսվի և այլն: Համայնքապետարաններ, գյուղապետարաններ, սոցիալական ծառայություններ, բոլորը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատեն մեր հայրենակիցների հետ: Պատգամավորներն Ազգային ժողովում քննարկում էին, ասենք, Հռոմի ստատուտը և զավզակություններ անում, անբովանդակ խոսակցություններ վարում: Բայց նրանք պետությունից աշխատավարձ են ստանում, սա համարվում է պետության միջոցների վատնում: Կարող էին այդ հարցի քննարկումը հետաձգել քսան օրով, և այդ նույն պատգամավորները 24-ժամյա ռեժիմով աշխատեին սոցիալական ծառայությունների ու համայնքապետարանների հետ և լուծեին արցախահայության խնդիրները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անկարողությունը, դիլետանտությունը, անհայրենիքությունը և այլն»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:
Ամփոփում ենք զրույցը հարցով՝ Արցախի հանձնումը ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: «Հացահատիկային մշակաբույսերից սկսած՝ Արցախում աճեցվում կամ արտադրվում էր այնքան, որ բավարարում էր ներքին պահանջարկը և մեկ քառորդի չափով միջինացված արժեքով արտահանվում էր Հայաստան: Այն ուներ և՛ տեղական արտադրություն, և՛ Արցախից ներմուծում, այդ առումով Ռուսաստանից շատ կախված չէր: Հիմա ամբողջությամբ կախվածություն ենք ձեռք բերում Ռուսաստանից, ընդ որում՝ զուգահեռ Ռուսաստանին դարձնում ենք մեր թշնամին: Եթե արդեն նրանց դիվանագետներն են սկսել օգտագործել թշնամի տերմինը, ուրեմն հարցը շատ լուրջ է: Տնտեսության մասին խոսելիս հաջորդ գործոնը անվտանգությունն է, Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր: Հիմա այդ դարպասի կորստով տնտեսությանը և ներդրումներին լուրջ վնաս ենք հասցնում:
Սահմանամերձ հատվածներում կորցնում ենք, վերահսկողությունից դուրս ենք պահում, նորից անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք սկսում մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ զբաղվել: Մեր խոտհարքները, արոտավայրերը կրճատվում են, և գյուղատնտեսության առանց այն էլ աղետալի վիճակում էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Կրճատվում է մսի արտադրությունը, բուսաբուծությունը և այլն: Հետևաբար կախվածություն ենք ձեռք բերում աշխարհից: Նախատեսվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու փոխարեն թուրքական էժան բանջարեղենն ենք ներմուծելու Հայաստան՝ մեր երկրի տնտեսական անվտանգությունն էլ ավելի վտանգելով: Այսօր Հայաստանում ավելանալու է սպառումը և աշխատուժը, որը երբևիցե չի կարող համեմատվել հայրենիքի, տնտեսական անվտանգության, գյուղատնտեսական պոտենցիալի կորստի հետ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 09:35 • 02/11 Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
-
Իրադարձային 15:26 • 02/11 Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ) «Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
-
Իրադարձային 20:40 • 02/11 ԱՄՆ քաղաքացին 2 տարի շարունակ Ռուսաստանին գաղտնի տեղեկատվnւթյnւն է փnխանցել Ուկրաինայի վերաբերյալ Ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է, որ Մոսկվա տեղափոխվելն իր ցանկությունն է եղել, իսկ մինչ այս կատարած գործողությունները՝ սեփական նախաձեռնությունը։ Նա մանրամասնել է նաև, որ 2022-ին Ուկրաինա է եկել Լեհաստանից, որտեղ միսիոներ էր։
-
Սպորտ 16:45 • 02/11 ՈւԵՖԱ-ի նախագահը Վինիսիուսի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել․ պաշտոնական Մրցանակաբաշխությունից հետո լուրեր էին տարածվել, թե Ալեքսանդեր Չեֆերինը խոսել էր «Ռեալի» մասին՝ նշելով, որ արարողությանը չմասնակցելը շատ բան է ասում մադրիդյան ակումբի մասին։
-
Սպորտ 09:35 • 02/11 Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
-
Իրադարձային 15:26 • 02/11 Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ) «Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
-
Իրադարձային 20:40 • 02/11 ԱՄՆ քաղաքացին 2 տարի շարունակ Ռուսաստանին գաղտնի տեղեկատվnւթյnւն է փnխանցել Ուկրաինայի վերաբերյալ Ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է, որ Մոսկվա տեղափոխվելն իր ցանկությունն է եղել, իսկ մինչ այս կատարած գործողությունները՝ սեփական նախաձեռնությունը։ Նա մանրամասնել է նաև, որ 2022-ին Ուկրաինա է եկել Լեհաստանից, որտեղ միսիոներ էր։
-
Սպորտ 16:45 • 02/11 ՈւԵՖԱ-ի նախագահը Վինիսիուսի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել․ պաշտոնական Մրցանակաբաշխությունից հետո լուրեր էին տարածվել, թե Ալեքսանդեր Չեֆերինը խոսել էր «Ռեալի» մասին՝ նշելով, որ արարողությանը չմասնակցելը շատ բան է ասում մադրիդյան ակումբի մասին։
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
Տնտեսություն
-
16:38 • 01.11.24 Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար. Կոնվերս Բանկ
-
13:32 • 01.11.24 2025թ. բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Ավանեսյան
Սպորտ
-
20:12 • 02.11.24 Զավեշտալի ինքնագոլ՝ «Սթոք Սիթի»-«Դերբի» խաղի ժամանակ
-
18:52 • 02.11.24 Ջուլիետա Ավանեսյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն
Իրադարձային
-
21:00 • 02.11.24 ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է 72 մլն քաղաքացի
-
20:31 • 02.11.24 Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներին
Մամուլի տեսություն
-
09:28 • 02.11.24 «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»
-
09:26 • 02.11.24 Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»