Հնդկաստանում ավտոբուսը 200մ-ից ընկել է ձորը. կա 36 զոհ

15:14 • 04.11.24

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մարչուլա քաղաքի մոտ ավտոբուսը գրեթե 200 մ բարձրությունից ընկել է ձորը, ինչի հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել, հայտնում է The Times of India-ն։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ուտարախանդ նահանգում, ավտոբուսում եղել է 45 մարդ։ Առնվազն հինգ մարդ անհայտ կորած է համարվում։ Եվս մի քանիսը վիրավորվել են:

Դեպքի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել նաև։