Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղացել․ կատարվում է ճանապարհի մաքրման աշխատանքներ

09:08 • 04.11.24

Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղացել․ կատարվում է ճանապարհի մաքրման աշխատանքներ;

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանն է («Զանգեր» կոչվող հատված)։
Սպասարկող կազմակերպությունը կատարում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասված է հայտարարության մեջ: