ԱՄՆ Այովա նահանգի դպրոցի հրաձիգն ինքնասպան է եղել
ԱՄՆ Այովա նահանգի դպրոցում հրաձգություն իրականացրած անձն ինքնասպան է եղել։
Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչներին։
Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։
Հրաձգությունը տեղի է ունեցել նոր կիսամյակի առաջին օրը։ Այդ դպրոց է հաճախում ավելի քան 1,7 հազար մարդ։










