Անկարայում տեղի է ունեցել Էրդողան-Օրբան հանդիպումը

21:01 • 12.12.24

Թուրքիայի նախագահն ընդունել է Հունգարիայի վարչապետին:

Ռեջեփ Էրդողանի և Վիկտոր Օրբանի հանդիպման օրակարգում են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում զարգացումները, ինչպես նաև Անկարա-Բուդապեշտ հարաբերությունները:

Օրբանը դեկտեմբերի 9-ին Ֆլորիդայում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ: Դեկտեմբերի 11-ին էլ հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ։ Շփումների հիմնական թեման է եղել ռուս-ուկրաինական կարգավորումը:

Անկարայում տեղի է ունեցել Էրդողան-Օրբան հանդիպումը