Անդրեյ Երմակը հրաժարական է տվել․ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չեմ ուզում․ Զելենսկի

19:26 • 28.11.25

Անդրեյ Երմակը հրաժարական է տվել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի նախագահի աշխատակազմը լիովին վերագործարկվելու է։ Վաղը ես խորհրդակցություններ կանցկացնեմ նախագահի աշխատակազմի նոր ղեկավար նշանակելու վերաբերյալ»,-նշել է նա։

Զելենսկին Երմակի հրաժարականի վերաբերյալ ասել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղ պլանի շուրջ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չի ուզում: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային այժմ ներքին ուժ է պետք, և Ուկրաինայի պաշտպանությունից բացի այլ բանով շեղվելու պատճառ չպետք է լինի:

Ավելին վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչները խուզարկություններ են անցկացնում Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը, հայտարարել էր Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նա կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

Անդրեյ Երմակը հրաժարական է տվել․ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չեմ ուզում․ Զելենսկի