Որ կուսակցությունը կարողանա բերի երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, կյանքի բարեկեցություն, պետք է դրա կողմնակիցը լինենք․ Գագիկ Ծառուկյան

21:09 • 04.06.26

Ես ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, որ դա իրականության կոչենք, որ մարդկանց դեմքին ժպիտ լինի։ Այսօր կա 80 կուսակցություն, բայց մենք մի ազգ ենք, պետք է միասնական լինենք, որ կուսակցությունը կարողանա դա իրականացնի, բերի երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, կյանքի բարեկեցություն, պետք է դրա կողմնակիցը լինենք, այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ես ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ հարստանալու կարիք ունեմ»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ պետության խնդիրն է պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար։

«Մենք փոքր պետություն ենք, բայց մեծ ամբիցիաներով ժողովուրդ ենք։ Պետք է կարողանանք իրականացնել խոշոր ծրագրեր, որոնք նոր հնարավորություններ կբերեն Հայաստանի համար»,- նշել է նա։

Ելույթի ավարտին Գագիկ Ծառուկյանը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և կատարել իրենց ընտրությունը՝ ելնելով երկրի ապագայի մասին պատկերացումներից։

«Դուք եք ընտրելու ձեր երեխաների վաղվա ապագան։ Ընտրողը դուք եք»,- ասել է նա։

Որ կուսակցությունը կարողանա բերի երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, կյանքի բարեկեցություն, պետք է դրա կողմնակիցը լինենք․ Գագիկ Ծառուկյան