Կիևն ակնկալում է ԵՄ-ից 4,26 միլիարդ եվրոյի տրանշի ստացում մինչև հոկտեմբերի վերջ
Ուկրաինայի կառավարությունն ակնկալում է ԵՄ-ից 4,26 միլիարդ եվրո գումարի տրանշի ստացում մինչև հոկտեմբերի վերջ: Այս մասին հայտնում է «Ուկրռուդպրոմ» պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ այս տրանշը ստանալու հնարավորությունն առաջացել է ԵՄ պահանջով Գերագույն ռադայի կողմից մի քանի օրինագծերի ընդունումից հետո:
Այսպես, ուկրաինական խորհրդարանը երկու օրվա ընթացքում ընդունել է մի շարք փաստաթղթեր, որոնց թվում են գույքի գնահատման, մինչև 150 եվրո արժողությամբ միջազգային ծանրոցների հարկման արտոնությունների չեղարկման վերաբերյալ մաքսային և հարկային օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը, Հաշվիչ պալատի նոր անդամների ընտրության համար անկախ մրցույթի մասին որոշումը:
Ուկրաինան այս տրանշը պետք է ստանար դեռևս սեպտեմբերի կեսերին: Սակայն ԵՄ-ն չէր հաստատում միջոցների հատկացումը Ռադայի կողմից նշված փաստաթղթերը չընդունելու պատճառով:











