Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ

09:36 • 29.06.26

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավ-արևմտյան Սիչուան նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 13 մարդ։ Այս մասին հայտնում է Իբին քաղաքի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իբին քաղաքային օկրուգի Գաո գավառի Շահե ավանի մերձակայքում։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։

Երկրաշարժից հետո քաղաքային շտաբը՝ հետևանքների վերացման համար, ակտիվացրել է արտակարգ արձագանքման չորս մակարդակներից երրորդը (առաջին մակարդակը ամենաբարձրն է)։

Մոտ 200 մարդ տարհանվել և տեղափոխվել է անվտանգ վայր։

Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ