Իրանը չի ձգտում իրավիճակի սրացման, բայց մեր քաղաքացիների կամ մեր շահերի վրա ցանկացած հшրձակում անընդունելի է․ Արաղչի

23:11 • 28.07.26

Իրանը պահանջել է Ուկրաինայից փոխհատուցում իրանական նավի հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը վստահեցրել է ինձ, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և որ Ուկրաինան չի ձգտում իրավիճակի սրացման։
Իրանը նույնպես չի ձգտում սրացման, բայց հստակեցրել է, որ մեր քաղաքացիների կամ մեր շահերի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ Պատճառված վնասի համար պետք է փոխհատուցում տրամադրվի»,-հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը վիրավորվել, հայտարարել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Իրանը չի ձգտում իրավիճակի սրացման, բայց մեր քաղաքացիների կամ մեր շահերի վրա ցանկացած հшրձակում անընդունելի է․ Արաղչի