Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվել է։
Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:













