Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ hակամարտության արդարացի ավարտի համար. Արաղչի

16:15 • 21.10.26

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ հակամարտության արդարացի ավարտի համար, սակայն նաև վճռականորեն տրամադրված է պաշտպանել իրեն: Այս մասին Financial Times թերթի համար իր հոդվածում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը պատրաստ է դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ, եթե տեսնի արդարացի և արժանապատիվ լուծում գտնելու ԱՄՆ-ի ազնիվ ձգտման համոզիչ ապացույցներ, ինչը թույլ կտա վերջնականապես ավարտել այս հակամարտությունը», - հայտնել է Արաղչին:

«Իրանը հաստատակամորեն մտադիր է հասնել հակամարտության արժանապատիվ և խաղաղ կարգավորման, սակայն մենք նաև լիովին պատրաստ ենք պաշտպանել մեզ», - հավելել է նա:

Արաղչին նկատել է, որ այս պատերազմի մեջ մտնելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելնում էր Իրանի մասին սխալ պատկերացումներից:

«Այս սխալի կրկնությունն այժմ կհանգեցնի լոկ ան համեմատելիորեն ավելի ծանր հետևանքների», - գրել է իրանցի նախարարը: