«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր․ Ալիև

22:40 • 11.08.26

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք վստահությամբ և մեծ հմտությամբ քայլում էինք դեպի այս նպատակը, մենք մոտենում էինք և արդեն մոտեցել ենք»,-նշել է նա։