Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ

12:28 • 11.08.26

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP- սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։

Հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք` նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։