Սեուտայում անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքից հետո մնացել է մոտ 5,000 միգրանտ

18:45 • 13.08.26

Իսպանիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ Սեուտայում անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքից հետո մնացել է մոտ 5,000 միգրանտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին՝ իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո: Ակցիայի մասնակիցները կոչ են արել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին հրաժարական տալ։

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել էր, որ Սեուտա է ժամանել մոտ 72,000 միգրանտ։

Սեուտայում անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքից հետո մնացել է մոտ 5,000 միգրանտ