Պետք է գիտակցենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է 2018 թվականի իրադարձություններից հետո․ Արամ Վարդևանյան

23:54 • 26.08.26

Պետք է գիտակցենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է 2018 թվականի իրադարձություններից հետո, դատարանի բակում լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին՝ նա նշել է, որ գործի մեջ վաղեմության ժամկետի խնդիր կա։

«Ոնց կարող է 2018 թվականին բացահայտված մի իրավիճակ քննարկվի 2026 թվականին այնպես, որ կալանքի տանեն մարդկանց։ Երբ մենք նայենք նախորդիվ հնչած քաղաքական հայտարարությունները, ապա տեսնում ենք, այստեղ քաղաքական բաղադրիչը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում դա, ինչը մտահոգիչ է», - նշել է նա։

Պետք է գիտակցենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է 2018 թվականի իրադարձություններից հետո․ Արամ Վարդևանյան