Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին

17:21 • 12.09.26

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նշել է այն երիտասարդ ֆուտբոլիստների անունները, որոնց զարգացմանն ինքը հետևում է ամենամեծ հետաքրքրությամբ և որոնք տպավորել են իրեն։

«Սկզբում չէի ցանկանում անուններ տալ՝ վախենալով ինչ-որ մեկին մոռանալ… Սակայն, կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ եթե առանձնացնենք աշխարհի 10 կամ 15 լավագույն խաղացողներին, ապա Լամին Յամալը կընդգրկվի այդ ցանկում. նա ունի ամեն ինչ։ Ինձ շատ է դուր գալիս Էստևաոն, նա առանձնահատուկ կրեատիվություն ունի։

Արդա Գյուլերը կարող է մեծ հաջողությունների հասնել «Ռեալում»։ Էնդրիկը ևս հսկայական ներուժ ունի, նա իսկական ռմբարկու է։ Իսկ Ուորեն Զաիր-Էմերին ու Դեսիրե Դուեն հաստատ փայլուն կարիերա կունենան»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Հատկանշական է, որ ֆրանսիացի աստղի թվարկած ֆուտբոլիստներից միայն Լամին Յամալն է, որ հենց Մբապեի հետ միասին ընդգրկվել է «Ոսկե գնդակի» այս տարվա 30 հավակնորդների պաշտոնական ցանկում։

Աղբյուրը`ArmSport.am
Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին