ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ աստիճանաբար մեծացնում է միջnւկային պшտերազմի ներուժը. ԿԺԴՀ-ի պաշտպանության փոխնախարար
ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ աստիճանաբար մեծացնում է միջուկային պատերազմի ներուժը։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի պաշտպանության փոխնախարար Կիմ Գան Իլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն հիմնական պատճառը, որ Կորեական թերակղզում իրավիճակը չի կարողանում դուրս գալ առճակատման և էսկալացիայի արատավոր շրջանից, ԱՄՆ-ի և նրանց հլու-հնազանդ անխոհեմ քաղաքական և ռազմական սադրանքներն են, որոնք արդեն 80 տարի անփոփոխ կերպով թշնամական քաղաքականություն են վարում ԿԺԴՀ-ի նկատմամբ և աստիճանաբար մեծացնում միջուկային պատերազմի ներուժը», - ասել է նա՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Սյանշանի 13-րդ միջազգային ֆորումում:
Ինչպես հստակեցրել է Կիմ Գան Իլը, Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների նմանատիպ գործողությունները, որոնք մեծացնում են միջուկային ներուժը, ԿԺԴՀ-ին տալիս են ամուր միջուկային վահան ստեղծելու բավարար հիմքեր։
«Մեր միջուկային ռազմավարությունն ընդունվել է մեր ազգային անվտանգության սպառնալիքների՝ ինչպես առկա, այնպես էլ պոտենցիալ, ճշգրիտ վերլուծության հիման վրա», - հավելել է նա:











