Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն. ԱՆ խոսնակ (տեսանյութ)

16:53 • 18.09.26

Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության: Այս մասին ասել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտարարություն էր հրապարակել, որ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել նրան:

Տեսանյութն՝ այստեղ: