Ֆիլիպինների հարավում գտնվող դպրոցում hրաձգություն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ

13:23 • 18.09.26

Ֆիլիպինների հարավում գտնվող դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 17 մարդ ստացել է ծանր վիրավորում։ Այդ մասին հայտնել է Ֆիլիպինների հասարակական բարեկեցության և զարգացման նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համաձայն ճշգրտված տվյալների՝ հաստատվել է 6 սովորողի մահ, ևս 17 մարդ ստացել է լուրջ վիրավորում»,- ասվում է գերատեսչության՝ Facebook-ում արված հաղորդագրությունում։

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կոտաբատո նահանգի Բանգա մունիցիպալիտետում, որը գտնվում է Մինդանաո կղզում։ Հրաձգություն սկսած անձը, նախնական տվյալներով, մահացել է: Կատարվում է քննություն։ Դասերը բոլոր դպրոցներում դադարեցված են։