«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան

23:09 • 18.09.26

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Զարգացում, ո´չ թե հանձնում»,-գրել է նա։

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան