ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում վերաուղղել է 125 նավ՝ Իրանը շրջափակելու համար

11:07 • 01.10.26

ԱՄՆ զինվորականները Մերձավոր Արևելքում վերաուղղել են 125 առևտրային նավ՝ Իրանի շրջափակումն իրականացնելու համար: Այս մասին գրված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության X-ի էջում:

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ շրջափակումը խստորեն պահպանելու համար Կենտրոնական հրամանատարության ուժերը վերաուղղել են 125 առևտրային նավ», - ասվում է հայտարարության մեջ։

Մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելացել է տասը նավով։

Նշենք, որ մինչև տարածաշրջանում հակամարտության սրումը Հորմուզի նեղուցը միջազգային էներգակիրների առևտրի առանցքային երթուղիներից մեկն էր։ Դրանով էր անցնում համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտավորապես հինգերորդ մասը։ Այժմ պահպանվող լարվածության պատճառով այն օգտագործող տանկերների և գազատարների քանակը կրճատվել է մինչև եզակի ցուցանիշներ։