Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ․ Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյnւնանման ձայներ․ ՊՆ

19:15 • 30.09.26

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ, հայտնում են ՊՆ-ից։

«Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-ասված է հայտարարության մեջ։