Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

20:53 • 17.11.26

Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2026 թվականի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Կողմերը քննարկել և համաձայնեցրել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատանքները համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։