Ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ

14:10 • 11.10.26

Ռուսական զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում վերահսկողություն է հաստատել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող չորս բնակավայրի նկատմամբ՝ Նովոտրոիցկեի և Պետրովսկիեի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև Ռեզնիկովոյի և Կուպինոյի՝ Խարկովի մարզում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նովոտրոիցկեն և Պետրովսկիեն անցել են «Կենտրոն» զորախմբավորման, իսկ Ռեզնիկովոն և Կուպինոն՝ «Հյուսիս» զորախմբավորման վերահսկողության տակ։