Սա շինծու, սարքած գործ է․ ես արդար եմ, մեղք չունեմ․ Գագիկ Ծառուկյան

18:35 • 15.10.26

Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ, դատարանում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նրա գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 4-ին՝ ժամը` 14:00-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստի ժամանակ նրա խափանման միջոցին չանդրադարձավ: Դատավորը հայտնեց, որ դեռ 20 օր կա ժամկետին:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների կողմից ներկայացված հիմնական մեղադրանքները կապված են Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող խմբի անդամները իրանցի գործընկերների հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակում թույլ են տվել չարաշահումներ, որոնք որակվել են որպես առանձնապես խոշոր չափերի խարդախություն և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում: