Գուտերեշը հույս է հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը կլուծվի

18:59 • 15.10.26

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրեն և կկատարեն այդ համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարն այս մասին հայտարարել է Երևանում կայացած ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է ամուր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, եթե Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։ 

«Ես խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ։ Հուսով եմ՝ խաղաղության համաձայնագրում արձանագրված բոլոր կետերը կիրականացվեն։ Ցավում եմ գերիների հետ կապված և մյուս խնդիրների համար։ Հույս ունեմ, որ բոլոր հարցերն արագ կլուծվեն»,- ասել է Անտոնիու Գուտերեշը։

Գուտերեշը հույս է հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը կլուծվի