Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնությունը և սննդամթերքի մատակարարումը հնարավոր դարձնելու համար

19:40 • 16.10.26

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ, հայտնում է Վատիկանը։

Կրեմլից հայտնում են, որ Պուտինը անկեղծորեն մաղթել է Հռոմի պապին առողջություն և արագ ապաքինում վերջերս կատարված վիրահատությունից հետո։

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել դադարեցնել կրակը։

Պուտինը Հռոմի պապին համապարփակ բացատրություն է տվել Կիևի ռեժիմի պատասխանատվության վերաբերյալ Օլեշկիում ստեղծված մարդասիրական իրավիճակի համար։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար։

Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր տարհանումը հնարավոր դարձնելու համար։