Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

16:14 • 17.10.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Սարգիս Թումանյանին պատկանող և Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Զ․ Անդրանիկի 2 հասցեում գործող լիմոնադի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: