Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մաhիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանnւթյունները. Արաղչի

10:18 • 19.10.26

Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Պարոն Մակրոնն ինքն է պատրաստել իր մահիճը, երբ ԱՄՆ նախագահին վստահեցնում էր, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող դաժանությունները:

Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատություն:

Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն Նախագահ»,- գրել է Արաղչին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 2,000-ի, իսկ վիրավորված իրավապահների թիվը՝ ավելի քան 600-ի: