Չինաստանը տեղեկություն չունի Ուկրաինայի hակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկություն չունի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս հարցի վերաբերյալ ես դեռևս չունեմ տեղեկատվություն, որը կարող էի տրամադրել», - ասել է նա՝ ի պատասխան արևմտյան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել նման հանդիպման անցկացման հնարավորությունը, իբր թե ՌԴ նախաձեռնությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Չինաստանի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպման հնարավորությունը քննարկվում է։














