Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ

19:04 • 20.10.26

Սկսվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ:

ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հետ։ Հիվանդության պատճառով բանակցություններին տեսակապով կմիանա Ջարեդ Քուշները։