ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ

12:55 • 21.10.26

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվ ինչպես որ երկու առաջնորդների միջև պայմանավորվածություններն էին, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ունեցած կարիքները, մեր հնարավորությունների սահմաններում, ամբողջությամբ կբավարարենք: Ստորագրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին մատակարարել 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500,000 տոննա, իսկ ավելի ուշ՝ 1 միլիոն տոննա։