Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ

12:01 • 06.11.26

Երկու լցանավ հրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս)։

«Երկու լցանավ, անջատելով նավագնացության և նույնականացման համակարգերը, ագրեսոր ամերիկյան բանակի աջակցությամբ փորձել են լքել Հորմուզի նեղուցում չարտոնված երթուղով և բախվել են ականների, ինչի հետևանքով հրդեհվել են և դադարեցրել շարժումը», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։