ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   15:45 • 02.09.24 Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը․ այն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում Այնուհետև կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:
-
Քաղաքականություն   15:15 • 02.09.24 Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Նիկոլոզ Սամխարաձեն՝ Ալեն Սիմոնյանին Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:
-
Իրադարձային   15:07 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան (տեսանյութ) «Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ մենք ավելի մեծ հայրենիք, մեծ պետություն ունենանք, թե Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովենք»,-ասել է Փաշինյանը:
-
Իրադարձային   14:19 • 02.09.24 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, ապա կնվազի, որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ: Սեպտեմբերի 2-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
-
Քաղաքականություն   13:45 • 02.09.24 Կոբախիձեն և Պապիկյանը քննարկել են անվտանգային իրավիճակը տարածաշրջանում «Զրույցի ընթացքում շոշափվել է աշխարհում և տարածաշրջանում անվտանգային իրադրությունը, ինչպես նաև այդ մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ ջանքերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրավունք   13:36 • 02.09.24 Այգավանում 32-ամյա տղամարդու սպանության շարժառիթը վրեժն էր, 29-ամյա երիտասարդը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նույն բնակավայրում հաշվառված, Երևան քաղաքում բնակվող 29-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է։
-
Իրադարձային   13:31 • 02.09.24 Վերադառնալուն պես ներկայացվածը կպատմեմ գործընկերներիս. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է արցախցի ընտանիքների հետ Ադրբեջանի ագրեսիան վերապրած, շրջափակման դառնությունները տեսած ու սեփական բնակավայրերը բռնի լքած հայերը շուրջ երկու ժամ պատմել են այդ օրերի իրենց ապրումների մասին:
-
Քաղաքականություն   13:23 • 02.09.24 Արցախը հայերով վերաբնակեցնելու համար ՀՀ իշխանությունները հարցը պետք է միջազգային օրակարգ մտցնեն, բայց չեն կարողանում․ իրենք գործոն չեն. Հայկ Մամիջանյան Ըստ Մամիջանյանի՝ առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը Հայաստանի իշխանությունների կողմից նման հարցի՝ և՛ ներքաղաքական, և՛ միջազգային հարթակներում բարձրաձայնումն է:
-
Քաղաքականություն   13:05 • 02.09.24 ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել. Լավրով «Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևը սպիտակով գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», - ասել է նա:
-
Քաղաքականություն   12:58 • 02.09.24 Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է, հակառակ դեպքում չէինք ունենա դատարկված Արցախ. Գեղամ Ստեփանյան Նրա խոսքով՝ այս պահին առաջնահերթություն պետք է լինի վերադարձի իրավունքն օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ:
-
Իրադարձային   12:28 • 02.09.24 Ադրբեջանն Արցախում մզկիթներ է կառուցում այնտեղ, որտեղ երբևիցե դրանք գոյություն չեն ունեցել. պատմաբան Ավանեսովն ընդգծեց՝ փաստերը վկայում են, որ ոչ միայն Բրեձորում, այլ նաև Քարինտակում ու Հարդութում, որտեղ Ադրբեջանը մզկիթներ է կառուցում, երբևիցե մզկիթներ գոյություն չեն ունեցել:
-
Քաղաքականություն   12:04 • 02.09.24 Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի. Զատուլին «Աղոթում եմ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան, որովհետև դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլևս հայ չի մնացել»,- գրել է նա։
-
Քաղաքականություն   11:43 • 02.09.24 Արցախի կորուստը մեզ պետք է պայքարի մղի, անկախ նրանից, թե այս իշխանությունն ինչ կասի. Բագրատ Սրբազան «Պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է»,-նշել է Բագրատ Սրբազանը:
-
Տնտեսություն   11:15 • 02.09.24 Հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման նվազել է շուրջ 4 տոկոսով 2024-ի հունվար-հունիսին գրանցել ենք ապրանքների արտահանման աճ 2.3 անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Ներմուծման աճը կազմել է 86.5 տոկոս, առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է 6.7 տոկոսով։