Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

12:09 • 02.09.24

Սեպտեմբերի 2-ին՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: