Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է «Հերացի» ավագ դպրոց (տեսանյութ)

11:29 • 02.09.24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենք։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր ինստագրամյան էջում։

Հրապարակված կադրերից երևում է, որ վարչապետին ուղեկցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։