ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   17:25 • 08.11.24 Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվել Պայմանագրերը կնքելուց հետո, օրերի ընթացքում, տուժողները ընկերության հաշվեհամարին կամ ընկերության ներկայացուցիչ հանդես եկած անձանց առձեռն, որպես կանխավճար, փոխանցել են տարբեր չափերի՝ շուրջ 4մլն.-ից մինչև 10մլն. ՀՀ դրամ գումարներ։
-
Իրադարձային   17:14 • 08.11.24 Ամեն տարի աշխարհում ավելի քան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության. ԱՀԿ Բոգոտայում կայացել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման առաջին համաշխարհային նախարարական համաժողովը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում երեխաների կեսից ավելին՝ ավելի քան
-
Իրադարձային   17:14 • 08.11.24 Երևանում «Mazda»-ն գլխիվայր հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց Դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց։
-
Տնտեսություն   17:07 • 08.11.24 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացնել հետևողական նաշխատանքներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
-
Քաղաքականություն   17:03 • 08.11.24 Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք․ Բագրատ Սրբազան Վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնումը։
-
Իրավունք   16:45 • 08.11.24 Կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում․ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Նիկոլ Փաշինյանի խոսքով, չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման
-
Իրադարձային   16:02 • 08.11.24 Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում (տեսանյութ) Դասընթացի մոդերատոր պրոֆեսոր Հարությունյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով ոլորտի առաջատարների և ակադեմիական շրջանակների միջև նման փոխգործակցության կարևորությունը
-
Քաղաքականություն   15:58 • 08.11.24 Էրդողանը պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է շարունակել Մերձավոր Արևելքի խնդիրների քննարկումը։ Նա հավելել է, որ թուրքական կողմը սկսել է կապ հաստատել Թրամփի հետ ընտրություններից անմիջապես հետո։
-
Իրավունք   15:44 • 08.11.24 2024 թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ ՔԿ–ում քննվող վարույթներով վերականգնվել Է 34,4 մլրդ դրամի գույքային վնաս Բացի այդ, 2024թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ անավարտ վարույթներով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին վերականգնվել է ևս 24 մլն 725,582,000 դրամ, որից պետությանը պատճառված վնասից՝ 24 մլն 515,239,000 դրամ, իսկ համայնքին պատճառված վնասից՝ 25 մլն 796,000 դրամ:
-
Քաղաքականություն   15:26 • 08.11.24 Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. Խաչատուրյանը շնորհավորել է Թրամփին Մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա երկկողմ հարաբերությունները, որոնք շարունակում են վերընթաց զարգանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ, որտեղ հատուկ նշանակություն է տրվում Ռազմավարական երկխոսության ձևաչափին:
-
Քաղաքականություն   15:09 • 08.11.24 Եվրոպայի գոյատևման միակ «բաղադրատոմսը» միասնությունն է. Բորել Եվրամիությունը, գոյատևելու համար, պետք է միասնության հասնի իր անդամ երկրների միջև։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
-
Իրավունք   15:03 • 08.11.24 Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Գլխավոր դատախազը Մալթայում ներկայացրել է ՀՀ փորձը Համաժողովի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 8-ին Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Փողերի լվացման հանցակազմի որակման փոփոխությունը Հայաստանում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի զարգացման համատեքստում» խորագրով ելույթով: