Մոսկվայում տղամարդը հեռախոսի պատճառով ընկել է մետրոյի ռելսերին

14:49 • 08.11.24

Մոսկվայի մետրոյում հեռախոսով տարված 44-ամյա տղամարդը ընկել է գնացքի ռելսերի վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան «Նովոսլոբոդսկայա» կայարանում:

Մոսկվայի քաղաքային դատախազության մամուլի ծառայության ղեկավար Լյուդմիլա Նեֆեդովան տեղեկացրել է, որ անզգույշ ուղևորը բարեբախտար չի տուժել: