Ադրբեջանը Շուշի է տեղափոխել 222 ընտանիք

16:42 • 08.11.24

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք են տեղափոխել 222 ընտանիք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը:

Պաշտոնյան հավելել է, որ այս գործընթացը կշարունակվի և առաջիկայում Շուշի տեղափոխված ընտանիքների թիվը կհասցվի 270-ի: