Մշակույթ
-ից
-ը
16:57 • 14.05.25Փարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջՓարիզի Օրսե թանգարանը սկսել է հետաքրքիր նախագիծ, որը նախատեսված է ամբողջ տարվա համար։ Վերականգնողական աշխատանքները, որոնք սովորաբար իրականացվում են փակ դռների հետևում, հասանելի են դարձել ավելի լայն լսարանի համար: Փորձագետներն այժմ անմիջապես այցելուների աչքի առաջ վերականգնում են Գուստավ Կուրբեի «Հուղարկավորությունը Օրնանում» կտավը, որը նկարվել է 1849-1850-ական թվականներին:
15:55 • 14.05.25Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմիԴուշանբեի Ս․ Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր արարողությամբ տրվել է փառատոնի մեկնարկը։ Ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետության մշակույթի նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների թատերական պատվիրակություններ, մշակութային գործիչներ։
10:04 • 14.05.25Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարԱմերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Կինոյում ունեցած ընդհանուր ավանդի համար մրցանակը դերասանին հանձնել է մեկ այլ կինոաստղ՝ Լեոնարդո դի Կապրիոն, որը Դե Նիրոյիհետ նկարահանվել է մի շարք ֆիլմերում:
17:27 • 13.05.25Անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը հեռացնում աշխատող մեքենայի շարժիչը, այսինքն, այդ unւրը բոլոր դերասաններիս վզի՞ն է դրված, երբ ուզեն կհեռացնե՞ն. Արթուր ԿարապետյանՆա նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, որն առաջ է տանում կոլեկտիվը, կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են և այսօր էլ մեկ մարդու նման կանգնած են նրա թիկունքին:
09:54 • 13.05.25Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանԳրեբեշկովան ճանաչում է ձեռք բերել Գայդայի՝ խորհրդային կինոյի դասականներ դարձած կատակերգություններում խաղացած դերերով: «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմում նա մարմնավորել է հոգեբուժարանի բժշկուհու դերը, «Ադամանդե ձեռքը» ֆիլմում` Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովի կնոջը, «12 աթոռ» ֆիլմում` Մուսիկիը (Թամար թագուհի), «Չի կարող պատահել» ֆիլմում` Աննա Գորբուշկինայիը, «Սպորտլոտո-82» ֆիլմում` Կլավա մորաքրոջը։
14:48 • 12.05.25Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում (տեսանյութ, լուսանկարներ)Այս բացառիկ մշակութային իրադարձությունն առանձնահատուկ էր նաև իր սոցիալական բաղադրիչով: ԱրարատԲանկի նախաձեռնությամբ համերգին ուղղված գումարի մի մասը կհատկացվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կրթական պայմանները բարելավելուն:
14:37 • 12.05.25Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարըՏաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին իսկ հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Ֆեդերացիան կհրավիրի մամուլի ասուլիս և հանդես կգա Կաննի կինոշուկայում կատարված աշխատանքի, կնքված համաձայնագրերի, պայմանագրերի, հետագա ծրագրերի ներկայացմամբ։
12:49 • 08.05.25Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններումՄասնագետներն այցելել են նաև Նորատուս գյուղում գտնվող Յոթ աղբյուր ամրոց, նույնանուն գյուղատեղի, եկեղեցի և գերեզմանոց: Քննարկվել են տարածքում հնագիտական պեղումների հնարավորությունը և համապատասխան ծրագրի կազմման անհրաժեշտությունը:
12:08 • 08.05.25«Եվրատեսիլ»-ի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունըԵվրատեսիլ 2025-ի շուրջ խոշոր սկանդալ է ծագել. մրցույթի 70 նախկին մասնակիցներ բաց նամակ են ստորագրել՝ պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը Շվեդիայում այս տարի կայանալիք շոուին, հայտնում է The Hollywood Reporter-ը։
11:50 • 07.05.25ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացավ «Արցախ» նվագախմբի առաջին մեծ համերգը (տեսանյութ)«Մեզ հետ նույն բեմում է համաշխարհային արտիստ Սերգեյ Խաչատրյանը։ Սա առաջին հերթին կարևոր է մեզ համար, մեր նվագախմբի համար։ Նման սոլիստի հետ ելույթ ունենալն արդեն մեծ չափանիշ է, իսկ որոշակի բարձունքի հասնելուց հետո պետք է միայն վեր ձգտել։ Մեզ համար շատ կարևոր է, երբ ֆինանսական կառույցը՝ ԱրարատԲանկը, գնահատում է դասական երաժշտությունը և աջակցում նրա զարգացմանը մեր երկրում»,- նշել է «Արցախ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Նարեկ Հախնազարյանը:
19:24 • 06.05.25Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրությունն իրականացնել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարանԿապանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանումներ է տվել այն հարցի շուրջ, ըստ որի Կապանի համայնքապետարանը թույլ չի տվել «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար տրամադրել Մշակույթի տունը:
08:27 • 06.05.25Կհաջողվի՞ Գյումրու դիմաց ռևանշի գնալ․ «Հրապարակ»Իշխանությունը հույս ունի, որ այս սցենարը Վանաձորում հաջողություն կգործարկի` խուսափելով ե՛ւ Երեւանի, ե՛ւ Գյումրու նախադեպերից: Իսկ թե ումով է հանդես գալու ընդդիմությունը` լուրջ խնդիր է, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժվար թե առաջադրվի․ նրա որդին դատավոր է:
13:30 • 05.05.25Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը (տեսանյութ)Նշվում է, որ ելույթներից մեկում նրանք կատարել են Évidemment երգը՝ դուդուկի նվագակցությամբ, ինչը տպավորել է ժյուրիին և հանդիսատեսին:
13:00 • 05.05.25Թրամփը 100% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ շուկա մտնող արտասահմանյան ֆիլմերի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչին հանձնարարել է «անհապաղ սկսել 100% մաքսատուրքի կիրառման գործընթացը» բոլոր ֆիլմերի համար, որոնք Միացյալ Նահանգներ են մուտք գործում արտերկրից։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
12:28 • 02.05.25Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարովՉնայած այն հանգամանքին, որ նկարը ստեղծվել է շատ վաղուց, դրա տերերի ցուցակը փոքր է. գործը 60 տարի պահվել է մասնավոր հավաքածուում, իսկ մինչ այդ պատկանել է արտ-դիլեր Փոլ Դյուրանդ-Ռյուելին, ով այն ձեռք է բերել Մոնեից 1892 թվականին։
