Մշակույթ
-ից
-ը
13:30 • 05.05.25Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը (տեսանյութ)Նշվում է, որ ելույթներից մեկում նրանք կատարել են Évidemment երգը՝ դուդուկի նվագակցությամբ, ինչը տպավորել է ժյուրիին և հանդիսատեսին:
13:00 • 05.05.25Թրամփը 100% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ շուկա մտնող արտասահմանյան ֆիլմերի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչին հանձնարարել է «անհապաղ սկսել 100% մաքսատուրքի կիրառման գործընթացը» բոլոր ֆիլմերի համար, որոնք Միացյալ Նահանգներ են մուտք գործում արտերկրից։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
12:28 • 02.05.25Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարովՉնայած այն հանգամանքին, որ նկարը ստեղծվել է շատ վաղուց, դրա տերերի ցուցակը փոքր է. գործը 60 տարի պահվել է մասնավոր հավաքածուում, իսկ մինչ այդ պատկանել է արտ-դիլեր Փոլ Դյուրանդ-Ռյուելին, ով այն ձեռք է բերել Մոնեից 1892 թվականին։
12:07 • 01.05.25Պուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել ՍպիվակովինՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել դիրիժոր և Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պորտալում։
11:31 • 25.04.25Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը (տեսանյութ)Միջոցառման ընթացքում 50 նկարիչ նկարել են հավկիթների վրա, որոնք ստեղծագործական աշխատանքի ավարտին ընդունել են տոնական օդապարիկների տեսք՝ խորհրդանշելով վերելք: Միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի տաղավարներում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերությունների նորարար պրոդուկտներին և լուծումներին: Ֆեսթն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ. Ելույթ են ունեցել սիրված բենդեր՝ ապահովելով ուրախ ու տոնական տրամադրություն:
10:31 • 22.04.25Կյանքից հեռացել է Զուրաբ ԾերեթելինԾերեթելին 1997 թվականից Ռուսաստանի արվեստների ակադեմիայի նախագահն է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ։
14:51 • 19.04.25Մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու․ Վահագն Խաչատուրյանը՝ Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարինԿողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն:
17:25 • 18.04.25Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը. «Գեղարդ» հիմնադրամՆերկայում ICOMOS‑ի, ինչպես նաև մշակութային ժառանգության հարցերով զբաղվող միջազգային մյուս կառույցների հետևողական մշտադիտարկումն ու ահազանգերի հնչեցումը կարող են նպասել հայկական ժառանգության գոնե որոշ մասը ոչնչացումից փրկելուն։
10:57 • 18.04.25Ռայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմումՆոր ֆիլմում իրադարձությունները, ինչպես հայտնել են նախագծի հեղինակները, տեղի կունենան «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» ֆիլմի իրադարձություններից մոտավորապես հինգ տարի անց։ Նախագծի այլ մանրամասներ գաղտնի են պահվում։
12:40 • 15.04.25Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալըՆշենք, որ «Լույս TV»-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019թ. հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70 տոկոսն արևմտահայերեն է, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։
10:59 • 15.04.25HBO-ն հրապարակել է Հարրի Փոթերի մասին սերիալի դերասանական կազմը. Սնեյփի դերակատարի ընտրությունն աղմուկ է բարձրացրելԶԼՄ-ներում ամիսներ տևած շարունակվող շահարկումներից հետո HBO-ն խախտել է լռությունն և հայտնել, որ Հոգվարթսի տնօրեն պրոֆեսոր Ալբուս Դամբլդորին մարմնավորելու է Ջոն Լիթգոուն, պրոֆեսոր Մինևրա ՄըքԳոնագալին՝ Ջանեթ ՄըքԹիրը, պրոֆեսոր Սևերուս Սնեյփին՝ սևամորթ դերասան Պաապա Էսեյդուն, Ռուբիուս Հագրիդին՝ Նիք Ֆրոսթը: Իսկ դերասաններ Լյուք Թալոնն ու Փոլ Ուայթհաուսը կմարմնավորեն համապատասխանաբար պրոֆեսոր Քուիրինուս Քուիրելին և Արգուս Ֆիլչին:
10:14 • 14.04.25ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025 թվականի տարեկան զեկույցն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների nչնչացմшն շարունակվող դեպքերին2024 թվականի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ նամակ են հղել Պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության հարցը՝ ընդգծելով այդ երկրի գործողությունները եկեղեցիների, վանքերի և կրոնական արժեքների դեմ։
09:49 • 13.04.25Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է ԾաղկազարդըՀայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
20:14 • 11.04.25Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրումԱշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որտեղ ներառված են մարդկության համար բացառիկ կարևորություն և արժեք ներկայացնող փաստաթղթեր, ձեռագրեր, տեսահնչյունային նյութեր, գրադարանային հավաքածուներ և արխիվներ:
16:04 • 10.04.25Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ անկախ կինոստուդիա է բացելՖուտբոլային աստղ Կրիշտիանո Ռոնալդուն հայտնի կինոռեժիսոր Մեթյու Վոնի հետ համատեղ կինոստուդիա է բացել, հայտնում է Variety ամսագիրը՝ մանրամասնելով, որ այն կոչվում է UR•Marv:
