Մշակույթ
-ից
-ը
08:39 • 15.08.25Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենԴեռևս կանգուն մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լրջագույն սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն արարողակարգային և անատամ հայտարարություններով, ապա փաստացի կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ։
16:14 • 14.08.25710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՆշենք, որ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը 2007 թվականից ի վեր չէր լրացվել նորահայտ հուշարձաններով։
13:13 • 14.08.25Հուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԱյս հուշարձանների արժեքը պայմանավորված էր ոչ միայն նրանց պատմա-մշակութային նշանակությամբ, այլև հեղինակությամբ․ դրանց հեղինակների թվում կային թե՛ հանրահայտ հայ վարպետներ, թե՛ միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան քանդակագործներ, այդ թվում ռուս հայտնի հեղինակներ Սալավաթ Շչերբակովը և Գրիգորի Պոտոցկին, որոնք Այոազովսկու եւ Սախարովի արձանների հեղինակներն էին։
12:38 • 10.08.25Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Ադաբաշյանին տարեդարձի կապակցությամբ«Դուք նվիրվել եք կինոարվեստին, ճանաչում եք ձեռք բերել դերասանական և ռեժիսուրայի ոլորտներում և անկասկած հաստատել եք ձեզ որպես ականավոր սցենարիստ և սցենարիստ։»
14:04 • 07.08.25Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոններըԿազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կա գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։
11:21 • 07.08.25ԱՄՆ-ում կյանքից հեռացել է լեգենդար դաշնակահար և ջազմեն Էդի Պալմիերին88 տարեկանում մահացել է դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Էդի Պալմիերին, որը «Գրեմմի» մրցանակի արժանացած առաջին լատինաամերիկացին է: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Fania Records երաժշտական լեյբլի հայտարարությանը:
12:22 • 04.08.25Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏեղում հանդիպում է կազմակերպվել նաև Շատիվանքի վերականգնման մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողության մասնագետների հետ։ Շատիվանքի վերականգնումը կսկսվի օգոստոսին, կտևի 3-4 տարի։
16:45 • 01.08.25Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավար«Իվան Կոնստանտինովիչը մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել ավերված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի տեղում։ Մի՛ ոչնչացրեք դրանք, ավելի լավ է տվեք մեզ», - գրել է Ակսյոնովը:
16:39 • 31.07.25Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդшլիզմի օրինակ է. ԶատուլինՍտեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. այս մասին Lenta.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
16:24 • 31.07.25Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարենՀիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, համերգն այնուհետև տեղափոխվեց 2024 թվականին, որը հետագայում չեղարկվեց։
13:05 • 31.07.25Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով (տեսանյութ)Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում»:
11:12 • 31.07.25«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբումԿինոարդյունաբերության ներկայացուցիչներին առանձին կներկայացվի նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի շնորհանդեսը։ Ծրագրի մանրամասները Ֆեդերացիան հանրությանը կներկայացնի առաջիկա շաբաթներին, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսով։
16:57 • 30.07.25Օզզի Օսբորնի այրին, զավակներն ու հազարավոր երկրպագուներ վերջին հրաժեշտն են տվել ռոքի լեգենդին (լուսանկարներ)Black Sabbath ռոք խմբի մենակատար Օզզի Օսբորնի այրին, զավակներն ու հազարավոր երկրպագուներ Բիրմինգհեմի կենտրոնում վերջին հրաժեշտն են տվել ռոքի լեգենդին, գրում է Daily Mail-ը:
15:27 • 30.07.25Ադրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանըՀուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձեւակերպի արժանի գնահատական»:
16:15 • 29.07.25Հայտնի է՝ երբ կհուղարկավորվի Օզզի ՕսբորնըԻր հերթին, Բիրմինգհեմի իշխանությունները հայտնել են, որ հուղարկավորությունից առաջ տեղի կունենա սգո արարողություն, որի ընթացքում երաժշտի մարմինը՝ դագաղի մեջ, փողային նվագախմբի ուղեկցությամբ, դանդաղորեն կհասցվի այսպես կոչված Black Sabbath կամուրջ: Ակնկալվում է, որ մեծ թվով մարդիկ կգան հրաժեշտ տալու ծանր մետալի լեգենդին:
