ԱՄՆ-ում կյանքից հեռացել է լեգենդար դաշնակահար և ջազմեն Էդի Պալմիերին

11:21 • 07.08.25

88 տարեկանում մահացել է դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Էդի Պալմիերին, որը «Գրեմմի» մրցանակի արժանացած առաջին լատինաամերիկացին է: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Fania Records երաժշտական լեյբլի հայտարարությանը:

Արվեստագետը մահացել է Նյու Ջերսիի իր տանը՝ երկարատև հիվանդությունից հետո։ 

Պալմիերին ծնվել է 1936 թվականին Նյու Յորքի իսպանական Հարլեմ թաղամասում, որտեղ երաժշտությունը համարվում էր ետնախորշերից փախչելու քիչ միջոցներից մեկը։

1961 թվականին Պալմիերին հիմնադրել է La Perfecta խումբը, որը փոխարինել է շեփորները տրոմբոններով՝ հեղափոխություն մտցնելով լատինաամերիկյան երաժշտության մեջ։ Նրա սալսայի, ջազի և ֆանկի հետ կատարված փորձարկումները Պալմիերիին բերել են համաշխարհային ճանաչում։

Նա համագործակցել է այնպիսի ականավոր արտիստների հետ, ինչպիսին է Տիտո Պուենտեն, որի հետ համատեղ Masterpiece (2000) ալբոմը արժանացել է երկու «Գրեմմի» մրցանակի: Պալմիերին նաև կարևոր դեր է խաղացել «Գրեմմի»-ում լատինական ջազ անվանակարգի ներդրման գործում:

Երաժիշտն իր կարիերայի ընթացքում արժանացել է ութ «Գրեմմի» մրցանակի և թողարկել մոտ 40 ալբոմ՝ զգալի ազդեցություն ունենալով լատինաամերիկյան տեսարանի զարգացման վրա։ Նրա նորարարական մոտեցումը փոխեց ռումբայի և լատինաամերիկյան ջազի հնչողությունը։

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է լեգենդար դաշնակահար և ջազմեն Էդի Պալմիերին