Իրադարձային
-ից
-ը
16:35 • 23.06.25Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարինԱնդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին:
16:25 • 23.06.25Գեղարքունիքում բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենանԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «МТЗ» մակնիշի տրակտորը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:
16:01 • 23.06.25Իրանի վերջին շահի որդին կոչ է արել հայրենիքում իշխանափոխության հասնելՌեզա Փահլավին Իրանի վերջին շահի որդին է։ Նա պետք է հաջորդեր հորը, սակայն 1979 թվականի հեղափոխությունից հետո գաղթել է Ֆրանսիա և այժմ Իրանի ներկայիս իշխանությունների հիմնական քննադատներից մեկն է։
15:44 • 23.06.25Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու թագավորի և վարչապետի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և կանցկացնի մի շարք կարևոր հանդիպումներ։ Այս մասին հայտնել է «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին, երկուշաբթի՝ հունիսի 23-ին։ Այսպիսով, Զելենսկին կհանդիպի Չարլզ III թագավորի, վարչապետ Քիթ Սթարմերի, Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյի և Լորդերի պալատի խոսնակ լորդ Ջոն Մաքֆոլի հետ։
15:09 • 23.06.25Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվելԴեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
15:02 • 23.06.25Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով«Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ գերմանական Bild թերթը գրել էր, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ին հաջողվել է nչնչացնել Իրանի գլխավոր միջուկային բունկերը:
14:24 • 23.06.25Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է. Տաթև ԿարապետյանԱհա թե ինչու այսօր պարտավոր ենք բարձրաձայնել ակնհայտը: Սամվել Կարապետյանը ժամանակակից Հայաստանի և Արցախի պատմության ամենախոշոր բարեգործն է: Եվ իսկապես՝ Մեծ Հայրենասեր:
14:19 • 23.06.25Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ hարձակումները. հայտարարությունԱնսասան մնալ իրենց սուրբ և ճշմարիտ հավատքի մեջ՝ որպես նվիրյալ և հավատարիմ զավակներ Մայր Եկեղեցու, չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը և պարկեշտությունը։ Սիրով ու անշեղ հավատով պաշտպանել Հայրենիքի և Եկեղեցու բարձրագույն արժեքները՝ վեր դասելով դրանք անձնական և խմբային շահերից, ի նպաստ ազգի ու պետության միասնության և անդորրի։
14:15 • 23.06.25Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ ԱրաղչիինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանրապետության վրա հարվածները որակել է որպես չհրահրված ագրեսիա, որը որևէ հիմք կամ արդարացում չունի։
13:48 • 23.06.25Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին. Պեսկով«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է պետք Իրանին: Մենք առաջարկել ենք մեր միջնորդական ջանքերը։ Սա կոնկրետ է։ Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել, սա նույնպես շատ կարևոր դրսևորում է, իրանական կողմին աջակցության մի ձև։ Այնուհետև ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ է պետք Իրանին հիմա», - ասել է Պեսկովը։
13:33 • 23.06.25Իրանական միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով վնասվել են շենքերը, որտեղ ուրանի վերամշակում էր իրականացվում. ԳրոսիԻրանը պետք է դադարեցնի միջուկային օբյեկտների գործունեությունը՝ անվտանգությունը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքն ապահովելու համար. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
12:46 • 23.06.25Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԲեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ:
12:39 • 23.06.25Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. հայտարարությունՍուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:
12:26 • 23.06.25Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:23 • 23.06.25Ծրագրավորված hարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարըՀունիսի 17-ին՝ միաբանական հավաքի բացմանը, մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը և հանձնախմբի անդամ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։
