Իրադարձային
-ից
-ը
20:32 • 22.06.25Այս պահին հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվումՊՈԱԿ-ից վստահեցնում են, որ իրենց մասնագետների կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները:
18:09 • 22.06.25Իրանի գերագույն առաջնորդի ճակատագրի հարցը Իսրայելն է որոշում. ՎենսՎենսը նշել է, որ Թրամփը մայիսին եկել է այն եզրակացության, որ Իրանի հետ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում և հրապարակավ վերջնագրեր չի ուղարկել:
17:13 • 22.06.25Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտինՎերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը:
16:55 • 22.06.25Ադրբեջանի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների առնչությամբ«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից և առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ առկա խնդիրները լուծելու համար», - նշված է հայտարարության մեջ։
16:31 • 22.06.25Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցըԶԼՄ-ները հաղորդում են՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Թանգսիրին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը մի քանի ժամից կփակվի։
16:15 • 22.06.25ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները nչնչացվել են․ Պենտագոնի ղեկավար«Իրանը չպիտի ունենա միջուկային զենք, Վաշինգտոնը հարվածներ չի հասցրել զինվորականներին ու քաղաքացիական անձանց»
16:07 • 22.06.25Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին. պաշտպանության նախարար«Մեծ Բրիտանիան ներգրավված չէր այս հարվածներին», - գրել է Հիլին X-ի իր էջում։
15:59 • 22.06.25Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղությանՊատերազմը չի լուծում խնդիրները, ընդհակառակը, այն խորացնում է դրանք և խորը վերքեր է առաջացնում ժողովուրդների պատմության մեջ: Թող դիվանագիտությունը լռեցնի զենքերը:
15:49 • 22.06.25Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյանի ուղերձըՍուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է: Պայքարելու ենք։ Շարունակելի…
15:31 • 22.06.25Սյունիքում գազ տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է Nissan Elgrand-ին՝ այն սեղմելով ժայռին, կան վիրավորներ (լուսանկարներ)Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան։
15:20 • 22.06.25Ինչպես է համաշխարհային մամուլը արձագանքել Իրանին ԱՄՆ hարվածներինՀունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները լայնածավալ և թիրախային էին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել Թրամփի որոշմանը: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Վաշինգտոնին միջազգային իրավունքը խախտելու համար։
14:41 • 22.06.25Ինքնիշխան պետության տարածքին hարվածելու անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը. անհրաժեշտ է համատեղ մերժել ԱՄՆ-Իսրայել գործողությունները. ՌԴ ԱԳՆ«Անկախ նրանից, թե ինչ փաստարկներ են օգտագործվում դա արդարացնելու համար, ինքնիշխան պետության տարածքը հրթիռային և ռմբակոծիչ հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախկինում միանշանակորեն նման գործողությունները որակում էին որպես անընդունելի։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածները հասցրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
14:07 • 22.06.25Ռուսաստանն Իրանի բարեկամն է, վաղն առավոտյան Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ. ԱրաղչիԱյսօր առավոտյան մեկնելու եմ Մոսկվա, վաղն առավոտյան կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Ստամբուլում մամուլի ասուլիսում ասել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
13:48 • 22.06.25Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ«Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
13:19 • 22.06.25Հրդեհ՝ Գետաշեն գյուղի տներից մեկում. կա վիրավորԱյսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում 1 հարկանի տանը հրդեհ է բռնկվել։
