Իրադարձային
-ից
-ը
17:11 • 20.06.25Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ․ հայտարարություն«Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»։
16:59 • 20.06.25Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ․ իրավապաշտպաններԿեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն։
16:42 • 20.06.25Իրավապահ մարմիններն իրականացնում են «Սրբազան Պայքար»-ի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ․ հայտարարություն«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»:
16:22 • 20.06.25«Օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է. Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի կալանավորումը«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ մյուսները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության» (տոտալիտար վերահսկողություն, հսկողություն և քարոզչություն - խմբ.) ամենաբարձր մակարդակն է։ Սա է այն, ինչ (Վլադիմիր) Զելենսկին անում է Ուկրաինայում, նրանք փորձեցին դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղի ժողովուրդն ապստամբեց, և Բելգրադը կարողացավ պաշտպանել Եկեղեցին», - ասել է Կուստուրիցան։
16:18 • 20.06.25Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետՀանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը:
15:49 • 20.06.25Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:
15:41 • 20.06.25Անհետ կnրած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան«Հանդիպել ենք ԱԱԾ-ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում»,-լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
15:01 • 20.06.25Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներինՀայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Սևակն ընդգծեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։
14:59 • 20.06.25Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններՕտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։
14:40 • 20.06.25Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ Քլինթոն«Պարոն Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ։ Այսինքն՝ նա իշխանության է եղել վերջին 20 տարվա մեծ մասը», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
14:33 • 20.06.25Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի աշխատաժողովինԱշխատաժողովին մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը` աշխարհի տասնյակ երկրների բարձր կարգի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փափուկ ուժի՝ որպես դիվանագիտության գործիքի կիրառման հնարավորությունները։
13:56 • 20.06.25Պատրաստ ենք թեկուզ հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի. Մհեր Գրիգորյան«Մենք պատրաստ ենք այն ստորագրել թեկուզ հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա: Որքան շուտ դա արվի, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում՝ հավելելով, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:
13:23 • 20.06.25Մոսկվան ցավում է, որ Փաշինյանն անձամբ չի մասնակցելու Մինսկում ԵԱՏՄ նիստին. Պեսկով«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ», - լրագրողներին ասել է Պեսկովը։
13:11 • 20.06.25Արցախցիները կանգնած են փողոցում հայտնվելու շեմին. ակցիա՝ կառավարության շենքի մոտԱրցախցիները նշում են, որ այստեղ ևս բախվում են լուրջ խնդրի, քանի որ չունեն բավարար եկամուտներ բանկից մերժում չստանալու համար։
13:00 • 20.06.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
